ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հայտարարել են, որ Կատարի հետ խզում են դիվանագիտական հարաբերությունները: Կատարը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով վերոշյալ իրադարձությանը, մասնավորապես ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն իր մտահոգությունն է հայտնում Պարսից ծոցում՝ իր հարավային հարևանների հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ: Իրանը հույս է հայտնում, որ հարևան երեք երկրների միջև առկա տարաձայնությունները քաղաքական երկխոսության ճանապարհով խաղաղ հանգուցալուծում կստանան: Անկայուն տարածաշրջանում իրավիճակի սրումը չի բխում ոչ մի երկրի շահերից»:

Հավելենք, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Համիդ Աբութալեբին «Թվիթերի» իր էջում անդրադառնալով Կատարի շուրջ ընթացող զարգացումներին, մասնավորապես գրել է. «Դաշինքներ կազմելու, մեծ եղբայր հանդիսանալու ժամանակներն անցել են: Քաղաքական գերակայություն հաստատելու ձգտումը, օկուպացիան, հարձակումը բացի անկայունությունից՝ ուրիշ արդյունքի չեն կարող հանգեցնել: Պատժամիջոցներ սահմանելու ժամանակները ևս անցել են. դիվանագիտական հարաբերությունների խզումը, սահմանների փակումը հարցի լուծում չէ: Դաշինքի փլուզումը Սաուդյան Արաբիայում սուսերով պարի առաջին արդյունքն է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular