ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոնտենեգրոն այսօր պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոնտենեգրոն (Սև Լեռ, Черногория) երկուշաբթի պաշտոնապես կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամը, գրում է interfax.ru-ն:

Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Շենոնի հետ միասին Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչին պաշտոնապես կհանձնեն ՆԱՏՕ-ին անդամակցության մասին փաստաթղթերը: Իսկ հունիսի 7-ին Բրյուսելում կազմակերպության շտաբ-գրասենյակում տեղի կունենա ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությանը նվիրված արարողությունը, որին ներկա կլինի Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը:

Հիշեցնենք, որ Մոնտենեգրոն անջատվել է Սերբիայից 2006թ. հանրաքվեով: 2014-ին միացել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, իսկ 2015-ից բանակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: ՆԱՏՕ-ի անդամ երկրները դաշինքին Մոնտենեգրոյի անդամակցության մասին արձանագրությունը ստորագրել են 2016 թվականի մայիսի 19-ին: Իսկ 2017 թվականի մայիսի 12-ի դրությամբ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները վավերացրել են դաշինքին Մոնտենեգրոյի անդամակցության մասին արձանագրությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular