ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Աշոտյան. Մուխթարլիի կամայական ձերբակալումը բուռն վրդովմունք է առաջացնում ոչ միայն Վրաստանում, այլ նաև աշխարհում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում ադրբեջանցի վտարանդի և ընդդիմադիր լրագրող  Աֆղան Մուխթարլիի՝ ապօրինի, կամայական ձերբակալումը բուռն վրդովմունք է առաջացնում ոչ միայն Վրաստանում, այլ նաև աշխարհում։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«ԱՄՆ պետդեպարտամենտը և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ ընդգծեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը  որպես վառ և տեսանելի իրականություն։

Այս միջադեպի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլև  միջազգային համայնքի հրամայականը՝ արձագանքել  այս աղաղակող մարտահրավերին։

Խնդիրն արդիական է նաև Ադրբեջանի կողմից սև ցուցակում ներառված օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի քաղաքացիների հիմնարար ազատությունները և իրավունքները երաշխավորելու առումով»-գրել է ՀՀԿ-ական գործիչը:

Աղբյուր` Panorama.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular