ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Վաշինգտոնում ՌԴ դեսպանի շուրջ սկանդալն անվանել է «սենսացիա՝ դատարկ տեղում»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի շուրջ բարձրացած քաղաքական սկանդալը, հաղորդում է gazeta.ru-ն։

ՌԴ նախագահի մեկնաբանությունից մի հատված մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը. «Ինձ համար ուղղակի զարմանալի է. դուք դատարկ տեղը սենսացիա եք արել և վերածել այն գործող նախագահի դեմ գործիքի։ Գիտե՞ք, ինչ, շատ հորինող մարդիկ եք, կարծես թե, ձանձրալի է ձեզ համար այնտեղ ապրելը»։

Պատասխանելով հարցին, թե խոսե՞լ է նա Կիսլյակի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ հանդիպումների մասին, Պուտինը պատասխանել է. «Ոչ, որովհետև եթե ինչ-որ նշանակալի բան տեղի ունեցած լիներ, նա այդ մասին կհազորդեր նախարարին, իսկ նախարարն էլ՝ ինձ։ Ոչ մի զեկույց չի եղել»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular