ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արաբական չորս պետություն խզել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քաթարը ափսոսում է արաբական չորս պետության՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի ընդունած որոշման համար՝ խզել դիվանագիտական կապերը Դոհայի հետ, և այդ պետությունների կողմից ընդունած միջոցառումները համարում է չարդարացված: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին ասված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է Ալ-Ջազիրան:

«Մենք ափսոսում ենք դիվանագիտական հարաբերությունների խզման որոշման համար… Այդ միջոցառումներն արդարացված չեն, դրանք  հիմնված են պնդումների վրա, որոնք չունեն հիմք»,- ասված է հայտարարության մեջ:

Ընդ որում Քաթարը հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի «դիմագրավի քաթարական հասարակության և տնտեսության նկատմամբ ազդեցություն գործելու փորձերին»: Բացի այդ, Դոհայում վստահեցրել են, որ արաբական երկրների կողմից կիրառվող միջոցները չեն ազդի երկրի քաղաքացիների կյանքի վրա:

Այսօր Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ մեղադրելով Դոհային ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ, որոնց գործողությունների նպատակն է խաթարել արաբական այդ երկրների ներքին կայությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular