ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան անվտանգության պատ կկառուցի նաև Իրաքի հետ սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան Սիրիայի հետ 911 կմ երկայնքով սահմանին անվտանգության պատ կառուցելուց հետո, պատրաստվում է նմանատիվ պատեր կառուցել նաև Իրաքի և Իրանի սահմանին: Իսկ թուրք-սիրիական սահմանի բաժանարար պատի դեռ 650 կմ հատվածն է այժմ կառուցված:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք Սիրիայի հետ սահմանի ամբողջ երկայնքով (911կմ) պատ կկառուցենք, որպեսզի խոչընդոտենք ահաբեկիչների ելումուտը, ինչպես նաև զենքերի տեղափոխումը: Նույնը կանենք Իրաքի հետ սահմանին: Իսկ Իրանի հետ սահմանին դա կանենք միայն առանձին համապատասխան տեղերում»:

Աղբյուրը նշում է, որ նշյալ պատերի կառուցուցմամբ Թուրքիան փորձելու է կանխարգելել ինչպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) այնպես էլ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների  մուտքը երկիր: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular