ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պակիստանում ԻՊ 8 հրամանատարի են սպանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պակիստանի անվտանգության ծառայության աշխատակիցները հաղորդել են  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 8 հրամանատարի սպանության մասին:

Բի-Բի-Սի-ն գրում է, որ եռօրյա հարձակումը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգում Մաստունգա քաղաքի մոտ գտնվող քարանձավի շրջակայքում, որը գրոհայիններն օգտագործել են որպես ապաստարան:

Հաղորդվում է, որ հարձակումը կապված է եղել անցյալ ամիս չինացի 2 ուսուցչի առևանգման հետ, սակայն նրանց չի հաջողվել գտնել:

ԻՊ-ն նաև ստանձնել էր անցյալ ամիս Մաստունգում հզոր պայթյունի պատասխանատվությունը, որը 25 կյանք էր խլել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular