ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ հաղթում է Չեմպիոնների լիգան

ՍՊՈՐՏ

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: «Յուվենթուս» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվեց «սերուցքայինների» հաղթանակով՝ 4:1:

Հանդիպման հաշիվը բացեցին Զինեդին Զիդանի սաները. 20-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց Կրիշտիանու Ռոնալդուն: 7 րոպե անց «Ծեր սենյորայի» հարձակվող Մարիո Մանջուկիչը ֆանտաստիկ գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշվի տարբերությունը:

Ընդմիջումից հետո «Արքայական ակումբը» վստահ կերպով վճռեց խաղի հաշիվը. նախ 61-րդ րոպեին հաշվի առավելությունը վերականգնեց մադրիդյան ակումբի կիսապաշտպան Կազեմիրոն, 64-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ արդեն 90-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն:

Նշենք, որ թուրինցիները խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստով. 83-րդ րոպեին դաշտից հեռացվեց Խուան Կուադրադոն:

Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ հաղթում է Չեմպիոնների լիգան:

«Յուվենթուս» – «Ռեալ» 1:4

Գոլեր. Մ. Մանջուկիչ, 27 – Կ. Ռոնալդու, 20, 64, Կազեմիրո, 61, Մ. Ասենսիո, 90

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular