ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ–ն առայժմ իր դեսպանատունը Երուսաղեմ չի տեղափոխի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հինգշաբթի օրը ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ ԱՄՆ–ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախագծի իրագործման հետաձգման վերաբերյալ:
 
Խնդրի առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե «չնայած Իսրայելը հիասթափված է և ցավում է, որ ներկայումս ԱՄՆ–ի դեսպանությունը Երուսաղեմ չի տեղափոխվելու, սակայն հուսով է, որ այդ նպատակը կիրականացվի մոտ ապագայում»:
 
Ինչ վերաբերում է պաղեստինցի պաշտոնատարներին՝ նրանք ողջունել են Դոնալդ Թրամփի որոշումը և հույս հայտնել, որ ԱՄՆ–ն երբեք էլ չի գնա նման որոշման:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular