ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ն միջազգային մասշտաբային զորավարժությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Saber Strike-2017» մասշտաբային միջազգային զորավարժանքները։ Այդ մասին հայտնում է Tass-ը։ Զորավարժություններին մասնակցում են Իտալիայի, Լիտվայի, Լատվիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Սլովակիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ավելի քան 2000 զինծառայողներ։ Մեկնարկը տրվել է այսօր, Ադաժի պոլիգոնում, որին ներկա է գտնվել Լատվիայի Ազգային զինված ուժերի հրամանատար Լեոնիդ Կալնինը։

Զորավարժությունները կավարտվեն հունիսի 5-ին։ Դրանց հիմնական նպատակը պայմանական գործողություններ մշակելն է։

«Մենք մարզելու ենք շտաբն ու նրա անձնակազմին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ ծրագրեր մշակել և իրագործել ծրագրված օպերատիվ գործողությունները»,-ասել է հրամանատարը։

Վերջինս հավելել է, որ զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular