Ադրբեջանի հերթական ստին պատասխանել է Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը. Արցախպրես
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակում տեղյակ չեն, թե որտեղից է Ադրբեջանի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել, թե իբրև 27 ադրբեջանցի երեխաներ դեռևս գտնվում են գերության մեջ։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկության:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակն ընդհանրապես ադրբեջանցի երեխաների գերության մասին տեղեկությունների չի տիրապետում»,- ի պատասխան «Արցախպրես»-ի այդ մասին հնչած հարցադրմանը՝ ասել է Է. Մուսայելյանը:
Ազբյուրը հիշեցնում է, որ Հիջրան Հուսեյնովան սույն հայտարարությունն արել է հունիսի 1-ին Ադրբեջանում կայացած ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ իր ունեցած ելույթում։