ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախորդ տարիների հետ համեմատած, պատերազմի բռնկման վտանգն ավելի մեծ է. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն armtimes.com-ին տված հարցազրույցում անդրադառնում է «Միջազգային ճգնաժամային խումբ» անկախ կազմակերպության երեկ հրապարակած զեկույցին, որտեղ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը մեծ էր համարվել:

Պարոն Բադասյան, «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղն ավելի քան երբևէ, մոտ է պատերազմի բռնկմանը: Հիմնական փաստարկն այն է, որ երկու կողմերն էլ էսկալացիայի են գնում, ինչպես նաև այն, որ ողբերգական ելք ունեցող միջադեպերը 2017 թվականի սկզբից չեն դադարում: Այս հեռանկարն իրատեսակա՞ն է:

Ես կարծում եմ՝ չի բացառվում թե´ մեկը, թե´ մյուսը, բայց այն, որ համեմատած նախորդ տարիների հետ, հիմա պատերազմի բռնկման վտանգն ավելի մեծ է, դրանում ոչ մի խոսք, որովհետև Ադրբեջանն ունի այստեղ կառուցած քաղաքական հենք: Դա նա է, որ ինքը ներքին լսարանում, իր ժողովրդի մեջ կարողանա պահպանի իր դիկտատուրան և տնտեսական լծակները, այսինքն՝ Ալիևի կլանը, որպեսզի կարողանա պահպանի ընտանեկան կլանը: 20 տարուց ավելի է այն հյուսվածքն են հյուսել ժողովրդի մեջ, որ շուտով «մենք պետք է հետ վերցնենք մեր հողերը, եթե ոչ, ապա պետք է պատերազմ սկսվի»: Հողերը չեն վերցրել դիվանագիտական ճանապարհով, հիմա, ըստ իրենց, պետք է Արցախը ետ վերցնեն և դա ուզում են անել պատերազմի ճանապարհով, որի առջև իրենք կանգնելու ոչինչ չունեն, ոչինչ իրենց չի պահում: Նրանք կարող է միայն պատերազմից ետ պահել տնտեսական վիճակն ու այլ գործոններ, բայց նրանք հասել են դրան:

Պատերազմի չվերսկսման քայլը Հայաստանի ձեռքում է, կարելի է ասել Հայաստանի իշխանությունների ձեռքում է, ոչ թե Ադրբեջանի ձեռքում: Եթե այսօր Հայաստանի իշխանությունները մտադրություն ունենան բանակը հզորացնելու, բանակը զինելու, երկրի տնտեսական համակարգը հզորացնելու մտադրություն, ապա Ադրբեջանը ոչ մի ոտնձգություն չի փորձի կատարել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular