ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն տվեց գահից կայսեր հրաժարականի օրինագծին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 2-ին հավանություն Է տվել գահից Ակահիտո կայսեր հրաժարվելու եւ այն իր ավագ որդուն՝ Նարուհիտո գահաժառանգ արքայազնին հանձնելու հատուկ օրինագծին: Հաջակցություն փաստաթղթի արտահայտվել են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից եւ կառավարող կոալիցիայի գծով նրա գործընկերոջ՝ «Նոր Կոմեյտո»-ից պատգամավորների մեծամասնությունը. քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցությունից: 

Դրանից հետո օրինագիծը քննարկման կուղարկեն խորհրդարանի վերին պալատ, որտեղ կառավարող կոալիցիան նույնպես մեծամասնություն ունի: Ինչպես սպասվում Է, այն կընդունվի ներկայիս նստաշրջանի ընթացքում, որը կավարտվի հունիսի կեսերին: 

Այդ փաստաթղթի համաձայն, գահից հրաժարվելուց հետո Ակիհիտոն կպահպանի «Ձերդ գերազանցություն» տիտղոսը, պետական ապահովությունը եւ այլ արտոնություններ: Դրա հետ մեկտեղ նրան կկոչեն «ձյոկո», ինչը կարելի Է թարգմանել որպես «հրաժարված կայսր», իսկ նրա տիկնոջը՝ Միտիկոյին՝ «ձյոկովո»: 

Ենթադրվում Է, որ բուն հրաժարումը պետք Է տեղի ունենա ընդունված օրենքի հրապարակումից հետո երեք տարվա ընթացքում: Ճապոնական մամուլի տվյալներով՝ դա կարող Է տեղի ունենալ 2018 թվականի դեկտեմբերին: 

Հրաժարականի օրինագիծը մշակվել Է հատուկ 83-ամյա Ակիհիտոյի համար, քանի որ կառավարությունը չի ցանկացել մշտապես գործող ուղղումներ կատարել Կայսերական տան մասին օրենքում: Դա, Ճապոնիայի իշխանությունների կարծիքով, նախադեպ կստեղծեր եւ հնարավոր կդարձներ կայսրերի վրա քաղաքական ճնշում գործադրելն ապագայում: 

Ակիհիտոն ծնվել Է 1933 թվականի դեկտեմբերի 23-ին: Նա համարվում Է աշխարհում ամենահին գահատոհմերից մեկի ներկայացուցիչը: Նա կայսր Հիրոհիտոյի (1901-1989 թ.) եւ կայսրուհի Նագակոյի (1903-2000 թ.) ամուսնությունից ծնված առաջնեկն Է, որոնք ունեցել են երկու որդի եւ հինգ դուստր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular