ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Մարադոնայի լեգենդար գոլը հաշված մրցավարը (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Բուլղարիայի Ֆուտբոլային միությունը հայտնել է, որ կյանքի 81-րդ տարում վախճանվել է հայտնի ֆուտբոլային մրցավար Բոգդան Դոչևը:

Դոչևը հանրահայտ դարձավ, երբ 1986 թվականի Մեքսիկայի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ՝ Արգենտինա-Անգլիա խաղում (2:1), թունիսցի մրցավար Ալի Բեն Նասերի հետ միասին սխալմամբ հաշվեց Դիեգո Մարադոնայի լեգենդար գոլը:

Մարադոնան Պիտեր Շիլթոնի դարպասը գրավեց ձեռքով: Խաղից հետո արգենտինացին հայտարարեց, որ դա «Աստծո ձեռքն» էր:

Արգենտինայի հավաքականն ի վերջո այդ մրցաշարում չեմպիոն դարձավ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular