ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիլիպինների մայրաքաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել զբոսաշրջային համալիրի վրա. առնվազն 34 զոհ կա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն 34 մարդ է սպանվել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գործող Resorts World Manila հյուրանոցային համալիրին կից խաղատան վրա կատարված զինված հարձակման հետևանքով, հաղորդում է BBC-ն։

Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ զինված տղամարդը մտել է խաղատուն և սկսել հրազենից կրակ բացել այնտեղ գտնվողների վրա, իսկ հետո հրդեհել խաղասեղանները։

Վարկածներից մեկի համաձայն՝ հանցագործը սպանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, մեկ այլ վարկածով՝ ինքնասպան է եղել։

Համալիրը շրջափակվել է անվտանգության ծառայությունների կողմից, իսկ հանցագործի վնասազերծման գործողությունը տևել է մի քանի ժամ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular