ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանում ահաբեկչությունների շարք է կանխվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանի անվտանգության ուժերը ահաբեկչությունների շարք են կանխել, որոնք «Իսլամական պետության» ահաբեկիչները ծրագրել էին իրականացնել երկրի արևելքում գտնվող Նանգարհար շրջանում։

«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ շրջանի նահանգապետի ներկայացուցիչը հայտնել է, որ զինյալները ծրագրել են մահապարտ-ահաբեկիչների օգնությամբ հարձակվել կառավարական գրասենյակների վրա, ինչպես նաև Ջելալաբադ քաղաքի անվտանգության ուժերի վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի Նանգարհար նահանգում Աֆղանստանի հատուկ ծառայողները ձերբակալել են վեց մահապարտ-ահաբեկիչների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular