ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը ջանքեր է գործադրում նախատեսած 3,2 տոկոսի տնտեսական աճից արձանագրել ավելի բարձր արդյունք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունն այժմ գնում է 3.2 տոկոս տնտեսական աճ գրանցելու ճանապարհով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մենք գրեթե մոտենում ենք միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի աշխատանքների ավարտին, հուլիսին այն հանրությանը կներկայացնենք: Ըստ այդմ, նախատեսում ենք ապագա տարիներին շատ ավելի բարձր տնտեսական աճ՝ 4.7- 5.7 տոկոս», –  ասաց նախարարը:

Արամյանն ընդգծեց, որ ջանքերը գործադրելու են, որպեսզի 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշից աճը մի-փոքր ավելի բարձր լինի, իսկ աճի գործոնները գալու են և՛ ներքին, և՛ արտաքին տնտեսության զարգացումներից:

«Դեռևս դրական միտումները պահպանվում են, մենք պետք է հաշվի առնենք նաև համաշխարհային տնտեսության զարգացումները: Առայժմ սցենարն այնպիսին է, որ մեր տնտեսական գործընկերների, այդ թվում ՌԴ-ի մոտ ևս հնարավոր է, որ տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ արձանագրվի: ՌԴ-ում այժմ խոսում են 1,5-2 տոկոս աճի մասին, իսկ մեկ տարի առաջ նախատեսում էին 0,8-1 տոկոսի աճ»,- նկատեց Ֆինանսների նախարարը: Միաժամանակ, նա ընդգծեց, որ աճին կնպաստեն նաև ներդրումները և հիշեցրեց, որ կառավարությունը բազմաթիվ տնտեսավարողների տվել է ԱԱՀ-ի հետաձգման հնարավորություն:  «Բնականաբար, դրանք ներդրումներ են, որոնք նյութականանալու են այս տարի: Առաջին եռամսյակի ներդրումների ցուցանիշով ունենք 30 տոկոսի»,- ընդգծեց Արամյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular