ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական. Էդերսոնը 40 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

ՍՊՈՐՏ

«Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոն Մորաեսը պաշտոնապես տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»:

Պորտուգալական ակումբը հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտարարել է խաղացողին 40 մլն եվրոյով վաճառելու մասին:

Նշենք, որ «Բենֆիկային» պատկանում է Էդերսոնի իրավունքների միայն 50%-ը: Վաճառքից ստացված եկամտի կեսը ակումբը պետք է փոխանցի «Ռիու Ավեին» և Gestifute ընկերությանը, որը ղեկավարում է գործակալ Ժորժե Մենդեշը: «Ռիու Ավեն» կստանա տրանսֆերի արժեքի 30%-ը, իսկ Մենդեշի գործակալությունը՝ 20%-ը:

Պորտուգալիայի վերջին առաջնությունում Էդերսոնը 27 խաղ է անցկացրել, որից 18-ում գոլ բաց չի թողել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular