ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում դժգոհության ալիք է հասունանում. գերակա հանրային շահ ճա­նաչվող տարածքները տրամադրելու են «Ի ԷՄ ՍԻ»-ին․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանում դժգոհության նոր ալիք է հասունանում. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պատրաստ­վում է Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փո­ղոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում է կայացնելու:

Նկատենք, որ Երևանի կենտրոնում գտնվող այս տարածքների օտարումը մեկնարկել է դեռևս 2007 թվականին: Եվ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ պաշտոնական փաստաթղ­թերից, նախատեսվում է կառուցել կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկ­ման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ:

Սակայն այս որոշման վերաբերյալ քննարկումներն ամեն անգամ ուղեկցվել են մարդկանց դժգոհություններով, իսկ նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը խոստանում էին լուծել բնակիչների հարցերը: Հիմա, փաստորեն, լուրջ փորձություն է սպասվում նաև Կարեն Կարապետյանին: Մինչ այդ նկատենք, որ գործադիրը գերակա հանրային շահ ճա­նաչվելիք տարածքները տրամադրելու է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular