ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաբուլում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել (ֆոտո)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր առավոտյան ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ նախագահական նստավայրից և տարբեր երկրների դեսպանատներից ոչ հեռու: Մի շարք շենքեր վնասվել են, կոտրվել են ապակիները: Ռիա նովոստին գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել Գերմանիայի դեսպանատան մոտ: Պայթել է ռումբերով լի մեքենան:

Պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 100  մարդ վիրավորվել է:
Ասոշիեյթիդ պրեսսը, հղում անելով աֆղանական պաշտոնյաներին, հայտնում է, որ պայթյունի հետևանքով 50 մարդ «մահացել կամ վիրավորվել է»:

Ռիա նովոստին նաև գրում է, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Քաբուլում պայթյունի հետևանքով Աֆղանստանում Ճապոնիայի դեսպանատան երկու աշխատակից է վիրավորվել: Միաժամանակ գերատեսչությունը դեռևս չի կարող ասել, արդյոք նրանք Ճապոնիայի քաղաքացիներ են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular