ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պիկեն արձակուրդի ժամանակ դասընթացներ կանցնի Հարվարդի համալսարանում

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի Գավաթի եզրափակիչում «Ալավեսի» (3:1) հետ խաղից հետո թիմի հետ չի վերադարձել Բարսելոնա:

Պիկեն մնացել է Մադրիդում, որտեղից կմեկնի ԱՄՆ, որտեղ էլ արձակուրդի ժամանակ դասընթացներ կանցնի Հարվարդի Համալսարանում:

30-ամյա ֆուտբոլիստը կմասնակցի «Զվարճանքի, ԶԼՄ-ների և սպորտի բիզնես» կուրսի դասընթացներին:

Հիշեցնենք, որ Պիկեն ցանկություն էր հայտնել կարիերան ավարտելուց հետո դառնալ «Բարսելոնայի» նախագահ: Նա արդեն ակումբ է բերել տիտղոսային հովանավորին՝ ճապոնական Rakuten ընկերությանը, որը նոր մրցաշրջանում նշվելու է կատանոլացիների մարզահագուստի վրա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular