ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Հայաստանից և Արցախից ապրանքներ է ներկրում Վրաստանով. «Ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանը գյուղատնտեսական ապրանքներ է ներկրում Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից, հայտնում է Meydan TV-ն` վկայակոչելով ադրբեջանցի տնտեսագետ Վահիդ Մագերամովի խոսքերը:

«Կարող եմ լիակատար վստահությամբ ասել, որ Վրաստանից ստացվող կարտոֆիլը հանդիսանում է հայկական արտադրանք: Վրաստանի գյուղատնտեսական շուկա Հայաստանից հասնում է ոչ միայն կարտոֆիլ, այլ նաև խոշոր և մանր եղջերավոր անասուններ, մրգեր, մասնավորապես՝ ծիրան»,- նշել է փորձագետը՝ մեկնաբանելով նորությունն այն մասին, որ Ադրբեջան ներկրվող կարտոֆիլի հիմնական մասը ստացվում է Վրաստանից:

Մագերամովի խոսքերով` միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող անասնապահական տնտեսությունից այս տարի Վրաստան է ուղարկվել 700 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնց մի մասն այնուհետև հասել է Ադրբեջան՝ արդեն վրացական պիտակով:

Հոդվածի վերջում ադրբեջանական պարբերականը նշում է, որ ի տարբերություն Ադրբեջանի գյուղատնտեսական ապրանքների, հայկական ապրանքները ունեն բարձր որակ և էկոլոգիապես մաքուր, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ խաղաղ պայմանագիր կնքելու դեպքում Ադրբեջանը կկարողանա գնել որակյալ ապրանքներ ավելի ցածր գնով, այլ ոչ թե դրանք կներկրի Վրաստանից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular