ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի». Շարմազանովը Լոռիում մասնակցել է Հանրապետության տոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լոռու մարզում մայիսի 28-ին մասնակցել է Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնախմբությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհավորելով հայ ժողովրդին Հանրապետության տոնի առիթով՝ նա կոչ արեց  անել ամեն բան՝ մտքով, բազկով և հոգով հզորանալու համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ 99 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը, մահվանը հաղթելով, վերականգնել է իր պետականությունը:

«Անկախության համար հայ ժողովրդի պայքարը սկսվեց դեռևս ք.ա. 2492 թվականին: Հայկ նահապետը, կռիվ տալով արևելքի տիտան Բելի դեմ, հաղթեց և ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք Աստծո կամոք ծնվել ենք հայոց հայրենիքում որպես հայեր և մեր առաքելությունը հայկական բարձրավանդակում ապրելն ու արարելն է»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը և հավելել, որ անկախության համար պայքարում էր Արտաշես առաջինը, անկախության համար տեղի ունեցան Ձիրավի, Ավարայրի ճակատամարտերը: Դարեր անց անկախության համար պայքար մղվեց Ղարաքիլիսայում 

Նրա խոսքով` ինչպես ճշմարտացիորեն նշել է 20-րդ դարի մեծագույն  հայերից մեկը` Գարեգին Նժդեհը, Ղարաքիլիսայի եռօրյա  գոյամարտը կյանք տվեց  ոչ միայն արևելահայությանը, այլև ողջ հայոց հանրապետությանը:

«Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, կունենանք հզոր Հայաստան: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլորիս այս փառապանծ օրվա կապակցությամբ: Հենց Ղարաքիլիսայում մենք ասացինք. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Մենք ունենք այդ Հայաստանը և պարտավոր ենք անել ամեն բան, որպեսզի հզորանանք մտքով, բազկով և հոգով»,-իր ելույթը եզրափակեց Շարմազանովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular