ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաննում իրանական «Պատվի մարդը» ֆիլմն արժանացել է «Հատուկ հայացք» մրցանակի

ՄՇԱԿՈՒՅԹ

Կաննի կինոփառատոնի նշանակությամբ երկրորդ մրցանակին՝ «Հատուկ հայացք», արժանացել է իրանցի ռեժիսոր Մուհամեդ Ռասուլոֆի «Պատվի մարդը» ֆիլմը:

Ռիա նովոստիի  հաղորդմամբ, մրցույթին մասնակցել է 18 ֆիլմ:  Հատուկ մրցանակի է արժանացել ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Մատյե Ամալրիկը «Բարբարա» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ժասմին Տրինկան «Fortunata» ֆիլմի համար:

Լավագույն ռեժիսորի մրցանակը վերցրել է ամերիկացի Թեյլոր Շերիդանը «Քամոտ գետը» ֆիլմի համար: Ժյուրիի մրցանակը շնորհվել է մեքսիկացի ռեժիսոր  Միշել Ֆրանկոյին «Ապրիլի դուստրերը» ֆիլմի համար:

«Հատուկ հայացք» ծրագիրը ստեղծվել է 1976 թվականին: Այդ մրցանակին արժանանում են «անսովոր և համարձակ» ֆիլմերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular