Համաքաղաքային շաբաթօրյակ Նուբարաշեն վարչական շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Նուբարաշեն վարչական շրջանում իրականացվել են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվել են կենտրոնական զբոսայգում, բազմաբնակարան շենքերի բակերում, մարզական, առողջապահական, կրթամշակութային հիմնարկների հարակից տարածքներում:
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, կրթամշակութային հիմնարկների և համատիրությունների աշխատակիցների հետ շաբաթօրյակին մասնակցել են նաև վարչական շրջանի բնակիչները: