ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Սիրիայի հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայի հարցը,-հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը։

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Իրանի և Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային կարևորագույն խնդիրներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային համաձայնության կատարման ընթացքին ու Հյուսիս-հարավ միջանցքի գործարկմանը։

Իրանի նախագահը, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, մասնավորապես ասել է. «Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման գործում երկկողմ համագործակցությունը չափազանց կարևոր է, և Թեհրանը ողջունում է այդ գործում նաև Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի եռակողմ ձևաչափով համագործակցությունը»։

Հասան Ռոհանին, անդրադառնալով Միացյալ Նահանգների ու Սաուդյան Արաբիայի միջև տեղի ունեցած վերջին փոխգործակցությանը, մտահոգություն է հայտնել, որ այդ երկրների քայլերը տարածաշրջանում առկա իրավիճակն ավելին են խճճում։

Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին կարևորելով ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը, հավաստիացրել է, որ Մոսկվան պատրաստ է Իրանի հետ խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular