ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի դեսպան. Նշանակալից է հայերի լուման Վրաստանի կառուցման գործում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նշանակալից է Վրաստանում ապրող հայերի լուման իրենց պետության կառուցման և զարգացման գործում:   Այս մասին հայտարարել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Արմենիա Մարիոթ հյուրանոցում Վրաստանի անկախության 26-րդ ամյակին նվիրված միջոցառմանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցել ու ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները պատմության ընթացքում ձևավորվել և զարգացել են՝ հիմնված լինելով բարիդրացիության և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ղեկավարների պարբերական փոխայցելությունները և տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը վկայում են մեր երկրների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակի մասին»,-նշել է խորհրդարանի խոսնակը:

ԱԺ նախագահը կարևորել է նաև վերջին տարիներին հայ վրացական միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվությունը համագործակցության ոլորտում, ավելացրել, որ 6-րդ գումարման Ազգային Ժողովում հարցը գտնվելու է հայ օրենսդիրների ուշադրության կենտրոնում:
Բաբլոյանի խոսքով, 2017թ-ը հատկանշական տարի է երկկողմ փոխհարաբերություններում. նշվում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Արա Բաբլոյանը վստահություն է  հայտնել, որ Վրաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ բազում ձեռքբերումներով:









Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular