ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ

«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում:  Համերգի կազմակերպիչների հաղորդմամբ, հունիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին երեք աղջիկները կներկայացնեն նաև հայերեն ստեղծագործություն:  Երեկոյի ընթացքում նախատեսված են նաև այլ անակնկալներ:

Աղջիկները հայերեն են սովորում ու հայ երկրպագուներին ուղղված տեսանյութ պատրաստել:

Երեք վրացուհիները տարիներ առաջ երազել անգամ չէին կարող այսպիսի հաջողության մասին: Նրանք իրենց «Apareka» երգի համար սելֆի-տեսանյութ էին նկարահանել և ներբեռնել համացանց: Տեսահոլովակը միլիոնավոր դիտումներ է գրանցել՝ նրանց բերելով համաշխարհային ճանաչում:
Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` «With Love» ալբոմը: Այս ալբոմի անվանումը պատահական չէ ընտրված.մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված` խումբը շրջագայություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

Տրիոն արդեն իսկ երկրպագուների մեծ բանակ ունի ոչ միայն Վրաստանում, այլև Ռուսասատնում, Ուկրաինայում, Ղազախստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում ու նույնիսկ Ավստրալիայում:

Խմբի երևանյան համերգի կազմակերպիչներն են Prime Production և Azd Production ընկերությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular