ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաքրեք օրգանիզմը նիկոտինից՝ ընդամենը 5 բաղադրիչներով

ՖՈՏՈ
Նիկոտինի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա հայտնի է բոլորին։ Եթե արդեն դադարեցրել եք ծխելը կամ դեռ անկուշտ ծխող եք, լավագույնը, որ կարող եք անել՝ օրգանիզմը նիկոտինի բացասական ազդեցությունից մաքրելն է։Լավագույն ու ամենաարագ միջոցն այս բաղադրիչների օգտագործումն է։
 
Կիվի և կիտրոն
Ծխելը բացասական է անդրադառնում օրգանիզմում A, C և E  վիտամինների վրա, որոնք շատ կարևոր են իմունային համակարգի, վարակների ու բակտերիաների դեմ պայքարելու համար։ Այս վիտամինների պակասը լրացնելու համար անհրաժեշտ ամեն առավոտ խմել կիտրոնաջուր և ուտել կիվի։
 
Կանաչ թեյ 
Ծխելու պատճառով օրգանիզմը ջրազրկվում է։ Մաքրեք օրգանիզմը նիկոտինից՝ խմելով մեծ քանակությամբ կանաչ թեյ։
Նարնջի հյութ
Թարմ նարնջի հյութը հիդրատացնում է օրգանիզմն ու ապահովում անհրաժեշտ վիտամիններով՝ մաքրելով նաև նիկոտինից։ 
 
Թարմ գազար
Նիկոտինը ոչնչացնում է մաշկը՝ այն դարձնելով չոր ու կենսազուրկ։ Եթե ցանկանում եք ազատվել ծխելուց ու վերականգնել մաշկի թարմությունը, ապա կերեք շատ գազար։ Գազարը հարուստ է A, C, K և B վիտամիններով։ Գազարը կարելի է ուտել թարմ կամ հյութաքամիչով անցկացրած։
 
Սպանախ և բրոկոլի
Սպանախն ու բրոկոլին հարուստ են ֆոլաթթվով։ Ֆոլաթթուն օրգանիզմի նորմալ գործուներության և զարգացման համար շատ կարևոր է, բայց նաև օգտակար է, երբ խոսքը վերաբերում է օրգանիզմը մաքրելուն։  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular