ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռոստելեկոմի» մասնագետը հաղթող է ճանաչվել Possitive Hack Days 2017-ի մրցույթում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Possitive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում՝ մասնագիտական հմտությունների շնորհիվ մուտք գործելով BMW և Tesla ավտոմեքենաների անվտանգության փակ համակարգեր։

«Ռոստելեկոմի» հանրային կապերից ծառայությունից հայտնում են, որ Possitive Hack Days համաժողովը յուրօրինակ միջազգային իրադարձություն է, որի ժամանակ դեմ առ դեմ հանդիպում են հաքերային աշխարհի, անվտանգության ոլորտի և ինտերնետ հանրույթի ներկայացուցիչներ՝ միասին քննարկելու ՏՏ անվտանգության առավել արդիական ու առաջնային հիմնախնդիրները։

Համաժողովն անց է կացվել ՌԴ Մոսկվա քաղաքում մայիսի 22-24։ Երկօրյա համաժողովին մասնակցել են ավելի քան 5000 այցելուներ ու մասնագետներ ամենատարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Իսրայելից, Կորեայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից։

Համաժողովի անցկացման հիմնական նպատակն է եղել անվտանգության մասնագետների մասնակցությամբ քննարկել ու բացահայտել կիբերանվտանգության մարտահրավերները, զարգացման ուղղությունները, միտումներն ու ռիսկերը։

Բանախոսների թվում էին ոլորտի գիտակներ, անվտանգություն ապահովող և տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ ու մասնագետներ (IBM, Cisco, SPSR Express, այլ), ինչպես նաև բիզնես միջավայրի անվտագության՝ բանկերի, ֆինանսական ու պետական կառույցների ներկայացուցիչներ։

Մասնավորապես, ամենաքննարկված թեմաների շարքում են եղել համակարգերի խոցելիությունը, IoT անվտանգությունը, բոտերի ներդրումն ու անվտանգ շահագործումը ամենատարբեր ոլորտներում, մոտիվացիան և այլ կարևոր ու արդիական հարցեր, որոնք հետաքրքիր են անգամ ոչ մասնագետին։

Աղբյուրը հայտնում է, որ համաժողովի գործնական և ամենադիտարժան հատվածները մրցույթներն են եղել, որոնց ժամանակ անվտանգության մասնագետները  փորձել են խափանել ամենատարբեր համակարգեր՝ ավտոմեքենաների, շինությունների, կառույցների, լայն կիրառություն ունեցող մեսինջերների անվտանգության համակարգեր։

Possitive Hack Days համաժողովի մասին առավել մանրամասն` համաժողովի պաշտոնական կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular