ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշանադրությունը չեղարկած հայտնիները

ՖՈՏՈ

NEWS.am STYLE-ը գրում է.

Հայտնի մարդիկ իրենց անձնական կյանքի հետ կապված յուրաքանչյուր քայլ պետք է մի լավ ծանրութեթեւ անեն՝ նախքան այն հասարակության սեփականությունը դարձնելը։

Այս հայտնիների սիրային հարաբերությունների՝ ոչ այնքան հարթ ընթացքին հետեւել ու քննարկել է ամբողջ համացանցը, սակայն դա չի խանգարել նրանց շարունակել կյանքն ու նոր սեր գտնել։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է նշանադրությունը չեղարկած հայտնիներին։

Սիլվա Հակոբյան

Սիլվա Հակոբյանի եւ Դավիթ Ազարյանի նշանադրության մասին հայտնի դարձավ 2015 թվականի աշնանը։ Սակայն մեկ տարի անց՝ 2016 թվականի ամռանը մամուլում տեղեկություն հայտնվեց նրանց բաժանության մասին։

Բարեբախտաբար, կարճ ժամանակ անց Սիլվան գտավ իր իրական սերը. նա կրկին նշանադրվեց։ Նրա ընտրյալը Նորայր Մանուկյանն է Վայքից։

Ջուս

Ջուսը 2014 թվականի ապրիլին նշանվեց ֆրանսիաբնակ Ռիչարդի հետ, սակայն այդպես էլ չամուսնացավ։ Զույգը բաժանվեց հենց նույն տարում։

Իհարկե, Ջուսը երկար միայնակ չմնաց։ 2016 թվականին նա ամուսնացավ իրավաբան Վահագն Մանուկյանի հետ։ Սակայն բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ նա ամուսնալուծվում է։

Սոնա Ռուբենյան

2015-ին իր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, նշանված երգչուհին մեկ տարի անց վերադարձրել է նշանադրության մատանին։

Գոհար Ավետիսյան

Մոսկվաբնակ հայտնի դիմահարդարը հնդկական ոճով նշանադրություն էր կազմակերպել վարսահարդար Գեւորգի հետ, սակայն կարճ ժամանակ անց վերադարձրել է մատանին։

Գոհարի նոր ընտրյալը դարձավ ռուսաստանաբնակ Վահիկը, որի հետ էլ նա ամուսնացավ 2016-ի նոյեմբերին։

Տաթեւ Սարգսյան

Դերասանուհին նշանվեց 2015-ի ամռանը, սակայն բանը հարսանիքի չհասավ։ Մեկ տարի անց հայտնի դարձավ, որ նա վերադարձրել է մատանին։

Նարե Գրիգորյան

Սամվել Գրիգորյանի դուստրը՝ Նարե Գրիգորյանը, 2015 թվականի ամռանը նշանվել էր ամերիկաբնակ Մովսեսի հետ։ Զույգը բաժանվել է 2016-ին։ Նարեն կրկին նշանվել է 2016-ի նոյեմբերին՝ իրավաբան Արամ Շամիլյանի հետ։

Նիկոլայ Եղիազարյան

Դերասանն անընդհատ հերքում էր նշանածից՝ Աննայից, բաժանվելու լուրերը, սակայն, ի վերջո, խոստովանեց։

Ռոզի Ավետիսովա

 

Դերասանուհին նշանվել է 2014 թվականին, իսկ մատանին վերադարձրել՝ հաջորդ տարի։

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular