ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ չորս անդամի

ԻՐԱՎՈՒՆՔ

Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չորս անդամի, ովքեր նախապատրասում էին ահաբեկչություն տրանսպորտում:

ՏԱՍՍ-ին ԱԴԾ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ մայիսի 25-ին Մոսկվայում ձերբակալվել է ահաբեկչական խմբավորման չորս անդամ, ովքեր եղել են ՌԴ և Կենտրոնական Ասիայի քաղաքացիներ, ովքեր «ահաբեկչություն են նախապատրաստել Մոսկվայի տրանսպորտային ենթակառուցվածքներում ինքնաշեն պայթուցիկների օգտագործմամբ»:

Նշվել է նաև, որ ահաբեկչական խմբավորումը ղեկավարվել է Սիրիայի տարածքից: 

«Ահաբեկիչները ծրագրել էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություն կատարելուց հետո գնալ Սիրիա, որպեսզի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  կազմում մասնակցեն ռազմական գործողություններին»,- հայտնել են ԱԴԾ-ից:

ԱԴԾ-ի հաղորդմամբ, ձերբակալվածների բնակված վայրերում հետախուզական միջոցառումներ անցկացնելու արդյունքում հայտնաբերվել է պայթուցիկ նյութերի արտադրության լաբորատորիա: Բացի այդ, գտնվել են զենք, զինամթերք, նռնակներ, ահաբեկչական և ծայրահեղական ուղղվածությամբ գրականություն և տեսանյութեր: 

«Ձերբակալվածների հետ կապված որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը»,- հայտնել են ԱԴԾ-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular