ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիայի պաշտպանության նախարարը վստահեցրել է՝ Կատալոնիայում հանրաքվե չի անցկացվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կատալոնիայում Իսպանիայից անկախանալու վերաբերյալ հանրաքվե չի անցկացվի, և նրանք, ովքեր կհամարձակվեն քվեարկություն անցկացնել, պատասխան կտան դրա համար,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է Իսպանիայի պատշպանության նախարար Մարիա Դոլորես դե Կոսպեդալը COPE ռադիոկայանի հետ հարցազրույցում:

«Սպառնալիքին ի պատասխան՝ պետք է զգույշ գործել, ամենից առաջ՝ մեծ խելքով, բայց նաև մեծ վճռականությամբ: Պետության ձեռքում կան բոլոր անհրաժեշտ գործիքները, դրանք անհրաժեշտ կլինի գործարկել հանրաքվեի անցկացումը կանխելու համար, քանի որ դա հարձակում է մեր սահմանադրական մոդելի և օրենքների վրա»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունը թույլ չի տա սպառնալիքի փորձեր անել:

Նախարարը վստահեցրել է, որ Կատալոնիայում նույնիսկ քվեարկություն 2014 թվականի նոյեմբերին անցկացված քվերակության նման քվեարկություն չի լինի, երբ ինքնավար համայնքի իշխանություններն անցկացրել են, այսպես կոչված, «անկախության մասին հարցում. « Կարող եմ ասել, որ նման բան չի կրկնվի: Մենք կանենք այն, ինչ պետք է անենք: Ես դա հստակ եմ ասում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular