ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի գագաթին չինացի գիտնականները գտել են Նոյան տապանի բեկորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չինաստանի գիտնականները հայտարարել են սենսացիոն բացահայտման մասին: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նրանք պնդում են, որ Արարատ լեռան գագաթին՝ ձյան շերտի և հրաբխային կազմավորումների տակ հայտնաբերել են փայտի կտոր, որը լեգենդար Նոյան տապանի բեկորներից է:  Բեկորի լայնությունը 20 սանտիմետր է, ունի յուրահատուկ ամրացում:

Փորձագետները ենթադրում են, որ գտածոն վերաբերում է մոտ մ.թ.ա 4800 թվականին: Հատկանշական է, որ այդ վայրից մի քանի հարյուր  մետր հեռավորության վրա կա սառցեդաշտ, որի մակերեսին գտնվել են սառած այլ բեկորներ:

Ավելի վաղ արդեն հաղորդվել էր Նոյան տապանի բեկորների հայտնաբերման մասին. 2010 թ. դրանք «գտել» էին նույնպես Արարատ լեռան գագաթին, 2006-ին ամերիկացիները հայտարարել էին, որ հայտնաբերել են Նոյան տապանի բեկորներ Էվերեստի գագաթին:

Բայց ամեն անգամ փայտի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո  պարզվում է, որ այդ բեկորները որևէ կապ չունեն Նոյան տապանի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular