Հետազոտություն. Ինչպես մարդը կարող է կանխատեսել իր մահը
ՖՈՏՈՍտոկհոլմի գիտնականները բացահայտել են, թե ինչպես մարդը կարող է կանխատեսել սեփական մահը։ Ըստ վերջիններիս՝ մահի հավանականությունը կապված է մարդու հոտառությունը կորցնելու հետ։
Գիտնականները 10 տարիների ընթացքում հետևել են 40-90 տարեկան 1774 կամավորների։ Փորձարկման սկզբում նրանց պետք է որոշեին 13 տարբեր հոտեր։ Փորձարկումը տեղի է ունեցել տարին մեկ անգամ։
Բացահայտվել է, որ մարդու մահվան հավանականությունը կախված է նրա՝ հոտը ճիշտ որոշելու հնարավորության հետ։ Նշվում է, որ մեկ սխալ պատասխանը նշանակում է 8%-ով մահվան ռիսկի մեծացում։
Գիտնականները նշում են, որ հոտերը ճիշտ որոշելու հնարավորությունը համարվում է գլխուղեղի գործառույթի հիմնական ցուցանիշը։ Նրա աշխատանքի խանգարումը մեծացնում է մահվան հավանականությունը։