ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչ հաճախականությամբ պետք է լվանաք ձեր մազերը

ՖՈՏՈ

Համաձայն Բոստոնի բժշկական կենտրոնի վարսերի խնամքի կլինիկայի ղեկավար Լին Գոլդբերգի մեկնաբանության՝ շատ հաճախ գլխի լվացումը կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել: Այն մարդիկ, ովքեր փորձում են ամեն օրվա կտրվածքով գլուխ լավանալ, ապա այդ պարագայում ճարպային գեղձերը սկսում են արտադրել առավել շատ յուղայնություն:

Ստորև ներկայացված են խորհուրդներ, որոնց հետամուտ լինելու պարագայում, դուք կկարողանաք  մշակել գլխի լվացման հատուկ ռեժիմ և միևնույն ժամանակ շատ գեղեցիկ տեսք կունենաք:

1.    Հետևեք ձեր սննդակարգին. որպեսզի ձեր վարսերը մաքուր մնան, հնարավորինս բացառեք ցանկացած յուղային ուտեստներ, շաքար և սպիտակ հաց: Ավելի լավ է դրանք փոխարինել մրգերով և բանջարեղենով, դիետիկ մսայի ուտեստներով, ինչի արդյունքում կկարողանաք նվազեցնել ճարպային գեղձերի ակտիվությունը:

2.     Օգտագործեք վարսերի համար նախատեսված չոր շամպուններ:

3.     Վարսերի յուղայնությունը կոծկելու համար օգտագործեք վարսերի համար նախատեսված աքսեսուարներ կամ պարզապես փորձեք հյուսքային սանրվածքներ:

4.      Ուշադիր եղեք ջրի ջերմաստիճանի նկատմամբ. այն չպետք է գերազանցի 40 աստիճանը:

5.      Քնելուց առաջ անպայման սանրեք ձեր վարսերը:

6.      Պարբերաբար փոխեք սանրվածքի բացվածքը (վարսերի ուղղությունը):

7.      Զերծ մնացեք շատ ձիգ հավաքված սանրվածքներից, քանի որ դրանք ձեր վարսերին յուղային տեսք կհաղորդեն:

8.      Եվ, ամենակարևորը, անպայման լվացեք սանրները շաբաթը մեկ անգամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular