ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


WannaCry միջազգային վիրուսային գրոհի վնասը գերազանցել Է 1 մլրդ դոլարը. փորձագետներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Windows գործառական համակարգով համակարգիչների վրա վերջերս իրականացված համատարած կիբեռգրոհը՝ WannaCry վիրուսի օգտագործմամբ, հանգեցրել Է վնասի, որի չափը գերազանցել Է 1 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնել Է McClatchy լրատվական ծառայությունը՝ վկայակոչելով ամերիկացի փորձագետների:
 
Նրանց խոսքով՝ մայիսի 12-ին սկսված կիբեռգրոհի հետեւանքով մեկ շաբաթից պակաս ժամանակամիջոցում մինչեւ 300 հազար համակարգիչներ են վարակվել առնվազն 150 երկրներում: Ըստ որում ամերիկացի մասնագետները չեն բացառում ապագայում ցանցահենների կողմից համանման գործողությունները: 
 
«WannaCry-ի հասցրած ենթադրյալ վնասն ընդամենն առաջին չորս օրվա ընթացքում գերազանցել Է 1 միլիարդ դոլարը՝ հաշվի առնելով խոշոր կազմակերպություններում արտադրության ընդգրկուն ընդհատումներն ամբողջ աշխարհում»,- նշել Է KnowBe4 ընկերության ղեկավար Սթյու Սյուվերմանը: Իր վերլուծության մեջ նա ներառել Է տվյալների կորուստը, արտադրողականության նվազումը, կազմակերպությունների, դատական փորձաքննությունների աշխատանքի ընդհատումները եւ այլ գործոններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular