ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան հրաժարվել է ահաբեկչական հարձակման վերաբերյալ տվյալներ փոխանցել ԱՄՆ-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրիտանական ոստիկանությունն այլևս ԱՄՆ-ի հետ չի կիսվի Մանչեսթրում ահաբեկչական հետազոտության տեղեկատվությամբ,- գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով BBC հեռուստաալիքին։

Մարզադաշտում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո ԶԼՄ-ներում հայտնվել էին տեղի ունեցածի մասին մանրամասներ, իսկ լրագրողները հղում են կատարել ամերիկյան անվտանգության մարմինների աղբյուրներին։ Չորեքշաբթի այս հարցի հետ կապված իր դժգոհությունն է հայտնել Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության ղեկավար Էմբեր Ռադը, ով հայտարարել է, որ բրիտանական ոստիկանությունը ցանկացել է «վերահսկել տեղեկատվության հոսքը»։

BBC-ի տվյալներով՝ Մեծ Մանչեսթերի կոմսության ոստիկանությունը հույս է հայտնել, որ շուտով կկարողանան վերաթարմացնել ԱՄՆ-ի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման պրակտիկան, սակայն այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները «զայրացած են»։

Հեռուստաալիքը նշել է, որ վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարց բարձրացնել տեղեկատվության արտահոսքի մասին։

Մանչեսթրի քաղաքապետ Էնդի Բերնեմն իր հերթին հավակնություններ է հայտնել Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի պարտականությունների հետ կապված։ Բրիտանացի պաշտոնյան ասել է, որ նման արտահոսքը «բացարձակապես անընդունելի» և պետք է անհապաղ վերջ դնել։

Լոնդոնի և Վաշինգթոնի միջև սկանդալը մեկնաբանել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մանչեսթրի ահաբեկչության հարցը Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում երկկողմ հարց է»,-ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular