ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները Եվրոպայի լիգայում հաղթելու համար կստանան 38 միլիոն ֆունտ

ՍՊՈՐՏ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները Եվրոպայի լիգայում հաղթելու համար ակումբից կստանան ընդհանուր առմամբ  38 միլիոն ֆունտ: ՏԱՍՍ-ը, հղում անելով The Times-ին, գրում է, որ ակումբում վճարումների ոչ ստանդարտ քաղաքականության պայմանների համաձայն, գլխավոր եվրագավաթային մրցաշարում հայտնվելու շնորհիվ ֆուտբոլիստները, որոնք վաստակում են շաբաթը 20 հազար ֆունտ, կստանան 25 տոկոս հավելում:

Ասպիսով, «Մանչեսթերի» ֆուտբոլիստները կստանան 38 միլիոն ֆունտ (ավելի քան 43 միլիոն եվրո) պարգևավճար: Նաև կստանան 1 միլիոն ֆունտ՝ ՈւԵՖԱ-ի կողմից:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում Ստոկհոլմում հանդիպել էին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Կարմիր սատանաները հաղթանակ տարան 0:2 հաշվով: Գոլի հեղինակներ են դարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և Պոլ Պոգբան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular