ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանչեսթրի ահաբեկչությունից հետո կորած աղջկա ծնողները հայտնել են նրա մահվան մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մանչեսթրի ահաբեկչությունից հետո անհետ կորած 14-ամյա Էյլիդ Մաքլեոդի  ծնողները հայտնել են, որ իրենց աղջիկը մահացել է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր ընտանիքն ամայացած է, բառերով չեմ կարող փոխանցել, թե ինչ ենք զգում մեր սիրելի աղջկան կորցնելուց հետո»,- ասել են աղջկան ծնողները։

Հաղորդվում է, որ նա Արիանա Գրանդեի համերգին ներկա է եղել 15-ամյա ընկերուհու հետ։ Վերջինս պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ որ մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել էր 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ 64 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում, նրանցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Մի քանի մարդ համարվում է անհետ կորած։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular