ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան հերքել է ՌԴ-ի հետ նոր առևտրային սահմանափակումների մասին տեղեկատվությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարան հետևում է Մոսկվայի հետ ձեռք բերած պայմանավորվածությանն առևտրային սահմանափակումները վերացնելու վերաբերյալ, ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը նոր առևտրային սահմանափակումների մասին չեն համապատասխանում իրականությանը:  Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ:

«Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև դրական մթնոլորտին և քաղաքական ու տնտեսական հարաբերություններում դրական քայլերին, որոշ ԶԼՄ-ներ հրապարակում են լուրեր Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակման մասին,  որը չի համապատասխանում իրականությանը: Թուրքիան շարունակում է պահպանել ՌԴ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Նախօրեին «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով ռուս արտահանողներին, գրել էր, որ Թուրքիան ռուսական հացահատիկի ներկրման լրացուցիչ սահմանափակումներ է կիրառել: Ըստ նոր կանոնների, Ռուսաստանին կարող է բաժին հասնել հացահատիկի լիցենզավորված ներմուծման 25 տոկոսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular