ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ByLock-ի պատճառով ձերբակալվել է քաղաքապետարանի 79 աշխատակից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարայի Հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել գյուլենական շարժման անդամների շրջանում կիրառվող հեռախոսային ByLock հատուկ ծրագրից օգտվելու մեջ մեղադրվող ևս 79 պետական ծառայողների:

Գրում է Էրմենիհաբեր-ը` վկայակոչելով  թուրքական «Haberler» լրատվամիջոցին: 79 հոգուց 60-ը՝ Անկարայի քաղաքապետարանի աշխատակիցներ են, իսկ մնացած 19-ը  Քեչիօրենի, Սինջանի և Քահրամանքազանի քաղաքապետարանների աշխատակիցներ են:

Մեղադրյալներից որոշները արդեն բերման են ենթարկվել և տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ՝ ցուցմունք տալու:

Բացի այդ, աղբյուրը տեղեկացնում է, որ  նույն մեղադրանքի հիման վրա դատախազության կողմից որոշում է կայացվել բերման ենթարկել Թուրքիայի Զարգացման նախարարության և Կրթության նախարարության 60 նախկին աշխատակցի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular