ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուցարարները Բրազիլիայում հրդեհել են գյուղատնտեսության նախարարության շենքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրազիլիայում զանգվածային բողոքի ակցիայի մասնակիցները հրդեհել են երկրի գյուղատնտեսության նախարարության շենքը և վնասել ևս մի քանի կառավարական շենքեր:  Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, երկրի իշխանությունները հայտնել են այն մասին, որ Բրազիլիայի փողոցներ դուրս է եկել ավելի քան 35 հազար մարդ: Մայրաքաղաքում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացրել:

Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Միշել Տեմերի հրաժարականը, նոր ընտրությունների անցկացում, նախատեսված տնտեսական բարփոխումների չեղարկում:

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով մեկ մարդ տուժել է, մի քանիսը ձերբակալվել են: Բողոքի ակցիաները  սկսվել են հանգիստ, բայց արագորեն վերածվել են անկարգությունների: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ:

Երկրի նախագահը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Միշել Տեմերը  Բրազիլիան ղեկավարում է  արդեն մեկ տարի՝ նախորդ նախագահի իմպիչմենթից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular