ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին զանգի համար նախատեսված ծախսերը հասնում են 100 հազարի. «Հայկական ժամանակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «armtimes.com-ին Գյումրու թիվ 41 դպրոցի ավարտական՝ 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ազգականը երեկ տեղեկություն հայտնեց այն մասին, որ վերջին զանգի համար նախատեսված ծախսերը հասնում են 100 հազար դրամի: Վերջինս խնդրեց չհրապարակել իր ինքնությունը՝ երեխային հետագա խնդիրներից զերծ պահելու համար:

«Պարուսույցի մոտ ինչ-որ պար բեմադրել են սովորում, դրա համար են գումար հավաքում: Բեմի ձևավորման համար դիզայներ են հրավիրել՝ նրան են վճարելու: Հագուստով և այս ծախսերով մոտ 100 հազար դրամ են հավաքում: Այնպես չէ, որ 100 հազարը դպրոց են տանում, այլ երեխաները իրենց հագուստ էլ են գնում, դա էլ է մտնում այդ գումարի մեջ: Բոլորը առնում, հագնում են, ինչպես կլինի, որ մեկը հագնի, մյուսը՝ չէ»,- նշեց «armtimes.com-ին դիմած քաղաքացին:

Այս տեղեկությունների հետ կապված զրուցեցինք նաև Գյումրու թիվ 41 դպրոցի տնօրեն Անահիտ Աթոյանի հետ: Վերջինս կտրուկ հերքեց այս տեղեկությունները: «Ես տեղյակ չեմ, նման բան չկա: Իրենք ծնողների նախաձեռնությամբ ինչ-որ բան անում են, բայց ես չգիտեմ, թե ինչ: Այդքան գումար էլ չեն հավաքում, դա ճիշտ չէ: Շրջանավարտներին վերջին դասին նախապատրաստվել օգնում է դասղեկի ծանոթներից մեկը»,- ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Աթոյանը:

Մեր այն հարցին, թե դասղեկի ծանոթը գումարով է աշակերտներին օգնում կազմակերպչական հարցերում, դպրոցի տնօրենը նշեց. «Չգիտեմ, կարող եմ ճշտել և ասել»,- ասաց նա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular