ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոդացավից ազատվելը դեռ այսքան հեշտ չէր եղել

ՖՈՏՈ

Կոճապղպեղը բնական ազդեցիկ միջոց է, որի հակաբորբոքային հատկությունները վաղուց ապացուցված են:

Դեռ հին Չինաստանում կոճապղպեղը լայնորեն օգտագործվել է ցավերը վերացնելու համար: Այն օգնում է մեղմացնել վիճակը արթրիտի դեպքում, վերացնում է մկանների քաշող ցավերը և գլխացավերը, նաև ծնկահոդի ցավը և ձեռքերի մատների հոդերի ցավը, արագացնում է արյան շարժը:

Ինչպես բուժել ծնկահոդը

  

Կոճապղպեղով կոմպրեսն արդյունավետ միջոց է մկանների ցավերի բուժման և վարիկոզի, գերձգումների և նույնիսկ ռևմատիզմի ախտանիշերի մեղմացման համար:

Ակտիվ բաղադրիչ լինելով՝ կոճապղպեղն առաջացնում է այրոցի զգացողություն, նաև բարձրացնում է հյուսվածքների ջերմաստիճանը:

Անհանգստանալ պետք չէ, քանի որ այն այդպես է դրսևորում իր ազդեցությունը:

Կոմպրեսի բաղադրիչները խորը ներթափանցում են մաշկային ծածկույթներ և ուղղվում են դեպի ցավերի առաջացման սկզբնաղբյուր:

Երբ ցավում է ծնկահոդը կամ սրունքաթաթը, քեզ շատ ավելի լավ կզգաս դրա վրա կոճաղպեղի կոմպրես դնելով:

Կոճապղպեղի կոմպրեսի համար անհրաժեշտ կլինեն հասանելի բաղադրիչներ:

Բաղադրիչները՝

  • 70 գ. կոճապղպեղի արմատ
  • 2 ճ. գ. ծովի աղ
  • 4 պճեղ սխտոր

Պատրաստումը՝

1. Նախ մաքրիր կոճապղպեղի կեղևը և մանրացրու այն:

2. Հետո մաքրիր սխտորը:

3. Խառնիր կոճապղպեղը, սխտորը և ծովի աղը:

4. Լավ մանրացրու մինչև համասեռ զանգված ստացվի:

5. Մի կտոր կերակրի թաղանթ վերցրու, որը կբավականացնի հիվանդ հոդը փաթաթելու համար:

6. Ստացված զանգվածը քսիր մաշկիդ այն հատվածում, որտեղ ցավն ամենից շատն է անհանգստացնում:

7. Զգուշորեն զանգվածը սեղմիր վերևից և ոտքդ փաթաթիր ոչ շատ ամուր, բայց որպեսզի կոմպրեսը մնա:

8. Անհրաժեշտության դեպքում թաղանթը ֆիքսիր կպչուն ժապավենով:

9. Եթե հնարավորություն կա, թաղանթի վրայից կալանդ հագիր: Այն շարժվելիս կպաշտպանի կոմպրեսը:

10. Կոմպրեսի օգտագործման խորհուրդ տրվող ժամկետն առնվազն 6 ժամ է:

Ուշադրություն դարձրու, որ կոմպրեսը խորհուրդ չի տրվում օգտագործել բաց վերքերի դեպքում:

Այն կարող է օգնել միայն ոհդերի մկանների ներքին ցավերի դեպքում:

Կոճապղպեղը պարունակում է ավելի քան 12 բաղադրիչ, որոնք կարող են բուժել բորբոքային գործընթացներն օրգանիզմում:

Կոճապղպեղը նաև նվազեցնում է նյարդային ընկալիչների զգայնությունը ցավի նկատմամբ՝ ցավազրկող հաբերից ոչ պակաս ակտիվ գործելով: Կողմնակի աղդեցություններ չկան:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular