ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Յուվենտուսը» պատրաստ է Մբապեի համար պայքարել «Ռեալի» հետ

ՍՊՈՐՏ

«Յուվենտուսը» նույնպես միացավ այն գրանդ ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել «Մոնակոյի» տաղանդավոր հարձակվող Կիլիան Մբապեին:

Տուրինցիները պատրաստ են ֆրանսիացու տրանսֆերի համար պայքարել «Ռեալի» հետ: Բացի այդ, իտալական ակումբը հետաքրքված է «Մոնակոյի» ևս երեք խաղացողով. Տյեմուե Բակայոկոն, Տոմա Լեմարը և Ֆաբինյոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեին ցանկանում են ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:

«Մոնակոն» հարձակվողի համար պահանջում է նվազագույնը 120 մլն եվրո: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular