ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Human Rights Watch-ը ԵՄ ղեկավարներին հորդորել է Էրդողանի հետ հանդիպմանը խոսել մարդու իրավունքների պաշտպանությունից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել մայիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հիշեցնել նրան, որ հետագա համագործակցության հարցը կախված է մարդու իրավունքների պաշտպանության հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումից: Այս մասին ասվում է կազմակերպությ ան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Իր լիազորություններն ընդլայնող հանրաքվեում հաղթանակից հետո Էրդողանի հետ կայանալիք առաջին հանդիպմանը Եվրամիությունը պետք է քննարկմանը ներառի նաև մարդու իրավունքների հարցը: Նախագահներ Յունկերը և Տուսկը պետք է փոխանցեն այն միտքը, որ նոր պայմաններով ավելի խոր տնտեսական համագործակցությունը կախված է լինելու Էրդողանի կողմից Թուրքիայում իրականացվող ճնշումների դադարեցման ու մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության հետ»,- ընդգծել է Human Rights Watch-ի ԵՄ հարցերով տնօրեն Լոտտե Լայթը:

Նա հիշեցրել է, որ այսօր Թուրքիան համաշխարհային առաջատարն է լրագրողներին ձերբակալելու հարցում: «Յունկերը և Տուսկը պետք է պնդեն, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները կախված են Էրդողանի կողմից լրագրողներին ու ընտրված քաղաքական գործիչներին ազատ արձակելու, հայտարարված արտակարգ դրությունը վերացնելու և մահապատժի վերականգնման ցանկացած մտքից հրաժարվելու հետ»,- ընդգծել է Լոտտե Լայթը:

Մայիսի 25-ին Էրդողանը Բրյուսելում կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Եռակողմ հանդիպման առանցքային հարցերից են լինելու Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ փակուղի մտած բանակցությունները, մահապատժի վերականգնման մասին պաշտոնական Անկարայի կողմից հնչեցվող հայտարարությունները, ինչպես նաև Թուրքիա-ԵՄ փախստականների հարցով համաձայնագրի ապագան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular