ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստուգել են Հենրիխ Մխիթարյանի ավտոմեքենան (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանչեսթրում Արիանա Գրանդեի  համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունից հետո անվտանգության նկատառումներից ելնելով նախօրին ստուգել են «Carrington’s Aon» մարզաբազա մեկնող «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բոլոր ֆուտբոլիստների մեքենաները և ավտոբուսը:  Այս մասին գրում է The Sun-նն ու ներկայացնում լուսանկարներ: Ստուգվող մեքենաների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Մերսեդես»-ը:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն արդեն ժամանել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմ, որտեղ Եվրոպայի լիգայի եզրափակիչում կմրցեն Ամստերդամի «Այաքսի» հետ: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Այաքս» հանդիպումը կկայանա այսօր Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում»:  Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular