ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Moody՚s-ը 28 տարվա ընթացքում առաջին անգամ իջեցրել Է Չինաստանի վարկանիշը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Moody՚s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը մայիսի 24-ին Չինաստանի երկարաժամկետ վարկային ռեյտինգը “Aa3”-ից իջեցրել  մինչեւ “A1”՝ տնտեսական աճի տեմպերի դանդաղման պայմաններում պետական պարտքի շարունակվող մեծացմամբ հանդերձ երկրի ֆինանսական դրության վատթարացման երկյուղների պատճառով:  Այս մասին ասված Է գործակալության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում: Ինչպես նշում Է Bloomberg-ը, վարկանիշն իջեցվել Է 1989 թվականից ի վեր առաջին անգամ:   

Վարկանիշի կանխատեսումն ըստ որում բացասականից փոխվել Է կայունի: Moody՚s-ը կարծում Է, որ պետական պարտքի մակարդակը համախառն ներքին արդյունքի 40 տոկոսին կհասնի 2018 թվականին եւ 45 տոկոսին կմոտենա տասնամյակի վերջին: 
S&P-ն Չինաստանի վարկանիշը գնահատում Է “AA-” մակարդակում՝ բացասական կանխատեսմամբ, Fitch-ը՝ "А+", հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular