ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թայվանը դարձել է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացվել է միասեռ ամուսնությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թայվանն Ասիայում առաջին վայրն է, որտեղ հնարավոր են դարձել միասեռ ամուսնություննները: Ռիա նովոստին, հղում անելով South China Morning Post-ին, գրում է, որ Գերագույն դատավորների խորհուրդն այսօր որոշում է կայացրել այդ միությունները օրինականացնելու օգտին:

Խորհուրդը կազմված է 14 դատավորից: Նրանք վճռել են, որ Քաղաքացիական օրենսգրքի 972-րդ հոդվածը՝ «տղամարդու և կնոջ միջև միությունը», հակասում է Թայվանի  սահմանադրությանը:

Հաղորդվում է, որ միասեռ միությունների ակտիվիստ-կողմնակիցները երկար տարիներ փորձում էին պաշտպանել իրենց շահերը և դիմում էին դատարաններ:

Թայվանում միասեռ ամուսնությունների օրինականացման շուրջ բանավճերը շարունակվում են 2003 թվականից, երբ այդ գաղափարը ներկայացվել էր կառավարություն: Այս հարցի շուրջ տարաձայնությունները դարձել են զանգվածային բողոքի ակցիաների առիթներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular